ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ԱՄՆ-ը այլընտրանք է որոնում ռուսական գազին

ԱՄՆ-ը այլընտրանք է որոնում ռուսական գազին
06.03.2014 | 13:21

Ուկրաինական ճգնաժամն ամերիկյան էներգետիկ դիվանագիտության նոր դարաշրջան է ազդարարում, գրում է The New York Times-ը: ԱՄՆ վարչակարգը փորձում է գազի նոր մատակարարումները կիրառել՝ որպես Ուկրաինայում և Եվրոպայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության թուլացման լծակ, փոխանցում է gazeta.ru-ն: Չնայած Ռուսաստանը բնական գազի ամենախոշոր արտահանողն է, պլաստերի հիդրոբաժանման նոր տեխնոլոգիայի շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվել է գերազանցել Ռուսաստանին` արտադրության ծավալներով:

The Economist Intelligence-ի վերլուծաբան Դեյվիդ Դելթոնի կարծիքով` Ռուսաստանը միշտ էլ գազն օգտագործել է որպես ազդեցության գործիք, սակայն այժմ իրավիճակը փոխվում է: Էներգետիկայի նախարարությունը սկսել է թույլտվություն տրամադրել ամերիկյան ընկերություններին. 2015թ.-ից նրանք կարող են բնական գազ արտահանել: Ամերիկյան ընկերությունները 21 հայտ են ներկայացրել նավահանգստային կառույցների շինարարության համար, 6-ը հավանության է արժանացել: Նոր էներգետիկ դիվանագիտության ղեկին Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կառլոս Պասկուալն է, ով այժմ ղեկավարում է Պետդեպարտամենտի էներգառեսուրսների բյուրոն: Հարցազրույցներից մեկում Պասկուալը նշել էր, որ իր թիմի աշխատանքն ուղղված է ռուսական գազից եվրոպական երկրների կախվածության թուլացմանը: Նրա կարծիքով՝ իրենց ջանքերն արդեն օգնել են «թուլացնել Պուտինի ձեռքը» և ռուսական գազից Ուկրաինայի կախվածությունը 90-ից 60%-ի հասցնել:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ